Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

Նախնական տվյալներով պայմանագրային զինծառայողը մահացել է շմոլ գազից թունավորվելու հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի  հետևանքով (նախնական տվյալներով, շմոլ գազից թունավորվելու հետևանքով), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: