Ճրագալույցի սուրբ պատարագից հետո մարդիկ վառվող մոմերով հեռացան եկեղեցուց. տեսանյութ

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի սուրբ պատարագ։
Sputnik

Սուրբ ծննդին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է սուրբ Պատարագ: Հայ եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ սուրբ ծննդի և սուրբ Հարության նախատոնակներին, որովհետև այս տոների նավակատիքները մեր բնության նորոգման ու փրկության հիշատակներն են:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է եղել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում մատուցված ճրագալույցի պատարագին: Պատարագը մատուցվել է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, ով Ս.Պատարագի ավարտին հավատավոր ժողովրդին փոխանցեց Ս.Ծննդյան և Հայտնության Ավետիսը. «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» ողջույնով:

Պատարագի ավարտից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ.Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվել է նաև Տնօրհնեքի կարգ: