Հունվարն ավելի է տաքանալու. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով բարձրանալու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Հայաստանի տարածքում հունվարի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

«Օդի ջերմաստիճանը հունվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունվարի 4-8-ը նույնպես տեղումներ չեն լինի։

Այսօր` հունվարի 4-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 8-10, գիշերային ժամերին` 1-3 աստիճան տաքություն։