Միայն խիզախների համար. Չինաստանում գործարկել են ամենաերկար ապակե կամուրջը

Չինաստանի բնակիչներն ու հյուրերը հիմա կարող են հիանալ սքանչելի տեսարանով։ Միայն թե դրա համար նրանք պետք է հաղթահարեն 2000 աստիճան և բարձրանան 200 մետր բարձրության վրա։
Sputnik

Չինական Հեբեյում բացվել է ապակե կամուրջ, որի երկարությունը 488 մետր է, այն գտնվում է 218 մետր բարձրության վրա։

Կամրջի վրա միաժամանակ կարող են կանգնել 600 մարդ։