Զրպարտել ու ամոթանք են տվել. Ջիգարխանյանի նախկին կինը վայելում է դերասանի փողերը

Դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը 2017 թվականին նոր ծանոթություններ ձեռք բերել և հիմա հաճոյախոսություններ է ստանում ու էլիտար գեղեցկության սրահներ հաճախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Աղմկահարույց ամուսնալուծությունից հետո Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, դարձել է տարվա ամենաշատ քննարկվող անձը, գրում է Дни.ру պարբերականը։

Ըստ պարբերականի` նախկինում աննկատ Վիտալինան իսկական հարուստ էլիտայի ներկայացուցիչ է դարձել. հիմա ուկրաինացի դաշնակահարուհուն հրավիրում են մեծ պրեմիերաների, նա էլիտար գեղեցկության սրահներում թանկարժեք պրոցեդուրաներ է անցում ու թանկարժեք ռեստորաններ հաճախում։

Ջիգարխանյանի նախկին կնոջ գործը գաղտնիության շղարշով է պատված. ի՞նչ է թաքցնում Վիտալինան

«Սակայն հասարակությունը երկու հակամարտող կողմերի է բաժանվել։ Ոմանք պնդում են, որ շուտով Վիտալինան բանտում է հայտնվելու (նա քրեական գործի մեջ է ներգրաված) ու թող մի լավ ուրախանա։ Մյուսներն էլ կարծում են, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային ի զուր են զրպարտել ու ամոթանք տվել», — գրում է պարբերականը։

«Մի՞թե այսպիսի գողեր են լինում։ Նա հրեշտակ է», — հիանում է դաշնակահարուհու ընկերուհին՝ սոցիալական կայքում նրա նոր լուսանկարը մեկնաբանելիս։ «Վիտալինկա, գիտես, ինչքան մարդ է քեզ սիրում», — գրում է մյուսը։ «Փայլուն Վիտալինա։ Իսկական գեղեցկության թագուհի», — կարծում է դաշնակահարուհու ընկերը։

«Թող 2018 թվականն առաջին աստիճանը լինի՝ երազանքների իրականացման ու նոր ձեռքբերումների ճանապարհին», — մաղթում է հերթական ընկերը։

Дни.ру պարբերականը գրում է, որ «հրեշտականման կիևցու» ամենակարևոր ցանկությունը իրականացել է՝ նա դարձել է Մոսկվայում 100 միլիոն ռուբլի արժողությամբ միանգամից երեք բնակարանների սեփականատեր։ Այդ բնակարանները նա իբր գնել է հոր գումարով, որը մեծ ուկրաինական ընկերությունում էր աշխատում։

Թեև ավելի ուշ «կիևցի օլիգարխը» Ջիգարխանյանի թատրոնում սովորական ինժեներ է աշխատել, գրում է պարբերականը։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի նախկին կինը Նոր տարին դիմավորել է ծնողների ընկերակցությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վիտալինայի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ դեկտեմբերից 5-ին նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով (անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում):

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։