Հայ արքեպիսկոպոս. Իրանի անկարգությունները կազմակերպված են դրսից

Իրանի խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28–ից ընթանում են բողոքի ակցիաները, որոնք հիմնականում սոցիալական բնույթ են կրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Սպահանում հայոց թեմի պատրիարքական տեղապահ, Սիփան արքեպիսկոպոս Քեչեջյանը Սպահանի նահանգապետ Մոհսեն Մեհրալիզադեի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանում բողոքի ցույցերը ուղղորդվում են օտարերկրյա տարրերի կողմից։ Այս մասին հաղորդում է Tasnim-ը։

Իրանական երկընտրանք. ինչու է Թեհրանը «Վաշինգտոնի շրջկոմի» ուժերից վեր

Արքեպիսկոպոս խորը ափսոսանք է հայտնել երկրում տեղի ունեցող վերջին միջադեպերի վերաբերյալ, որոնք մարդկային կյանքեր են խլել ու վանդալիզմի տարրեր են պարունակել։  «Ցավոք, որոշները ձգտում են խռովություն բարձրացնել Իրանում»,- ասել է արքեպիսկոպոսը՝ նկատելով, որ անկարգությունները կազմակերպվել են արտերկրից։

Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ հայտարարել է, թե բողոքները պայմանավորված են ներքին խնդիրներով, սակայն օտար երկրների հրահրմամբ։ Վերջին տվյալներով` անկարգությունների հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել, 450 մարդ ձերբակալվել է։