Հայկական գամփռը պատկերված է ժայռապատկերներում

Գամփռն անհիշելի ժամանակներից ապրում է Հայկական լեռնաշխարհում։ «Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Կարեն Բալայանն ու Հովհաննես Հակոբյանը պատմում են շների այս բացառիկ տեսակի մասին։
Sputnik

Դարեր առաջ գամփռը ծառայել է հայոց արքաներին։ Պատերազմներում գամփռն առաջին շարքերում է եղել: Օղազրահներով խոշոր շներն ահուսարսափ են ներշնչել թշնամուն: Այդ ցեղատեսակի որոշ շներ կարող են կոտրել ձիու վերջույթները: Թագավորները շնապահներ են ունեցել, որոնք իմացել են, թե որ շունն է պատերազմելու, որը՝ պաշտպանելու:

Գամփռը հիանալի պահապան է, բայց միևնույն ժամանակ բազմաֆունկցիոնալ շուն է, այսինքն թե՛ պահապան է, թե՛ պահակ, թե՛ մարտիկ, թե՛ որսորդ: