Օդապարիկով դեպի երկինք. Հայաստանի գեղեցկությունը թռչնի բարձրությունից

Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցները Armenia ավիաընկերության հրամանատար Հովհաննես Խաչատրյանի և ուղեկցորդուհի Մարիամ Սարգսյանի հետ երկինք են բարձրացել օդապարիկով։ Խիզախ փորձարարներին ուղեկցել է Հայաստանի օդագնացության սպորտի ֆեդերացիայի հիմնադիր Նաիրի Բարսեղյանը։

«Տպավորությունները վառ են, ես առաջին անգամ էի գնում նման էքստրիմի։ Յուրահատուկ զգացողություն է բաց տարածությունում անկշռելիության վիճակում լինելը՝ 900-1000 մետր բարձրության վրա։ Ադրենալինը շատ-շատ էր։ Ամռանն անպայման կկրկնեմ այս փորձը։ Յուրաքանչյուրը կյանքում թեկուզ մեկ անգամ պետք է ապրի այդ զգացմունքները», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիամը։

«Հիանալի զգացողություններ են, ադրենալինը շատ բարձր է։ Հազվադեպ կարելի է նման տեսարան տեսնել։ Ինքնաթիռով՝ փակ տարածությունում թռիչքի և օդապարիկով թռիչքի միջև հսկայական տարբերություն կա։ Ուղղակի մի քիչ անսովոր էր, որ ես չէի ղեկավարում օդանավը (ժպտում է)», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննեսը։

1 / 21
Օդապարիկը պատրաստում են թռիչքի։
2 / 21
Ամեն ինչ գրեթե պատրաստ է, շատ քիչ է մնացել։
3 / 21
Տաք օդի շիթը պատրաստվում է երկինք բարձրացնել օդապարիկը։
4 / 21
Օդապարիկով թռիչքն անվտանգ է։ Թռիչքից հետո դրանում համոզվում է ցանկացած ուղևոր։
5 / 21
Օդապարիկի ուղևորները և օդաչուն․ Մարիամ Սարգսյան, Հովհաննես Խաչատրյան, Արամ Ներսիսյան և Նաիրի Բարսեղյան։
6 / 21
Նաիրիի խոսքով՝ ուղևորների 80 տոկոսն աղջիկներ են։ Պարզվում է՝ նրանք իսկական ռոմանտիկներ են և էքստրեմալներ։
7 / 21
Սահուն և դանդաղ թռիչքն անդորր և հանգիստ է պարգևում։
8 / 21
Վերևից երկիրն անչափ փոքր է թվում։
9 / 21
Եթե պետք է, կարելի է ներքև իջնել և մարդկանց տեսնել։ Երբեմն նրանք ձեռքով են անում։
10 / 21
Վերևում ավելի հետաքրքիր է, ուստի օդագնացները սլանում են երկինք։
11 / 21
Ձեռքով անելու փորձը կրկնվում է։
12 / 21
Գյուղական տեսարանն օդապարիկի բարձրությունից հիրավի սքանչելի է։
13 / 21
Երեխաները մուլտֆիլերում են տեսել օդապարիկ, և ահա այն «լողալով» հասել է նրանց մոտ։
14 / 21
Բառերն ավելորդ են։
15 / 21
Օդապարիկի ուղևորներ Մարիամ Սարգսյանը և Հովհաննես Խաչատրյանը կենաց են ասում։
16 / 21
Երբեմն օդապարիկները լեռներ ու բլուրներ են «մագլցում»։
17 / 21
Լուսանկար «Ոսկե տեսարաններ՝ նկարված օդապարիկի զամբյուղից» հավաքածուից։ Ճիշտ է, նման հավաքածու չկա, բայց դա ուղղելի է։
18 / 21
Առայժմ գոյություն չունեցող հավաքածուի երկրորդ լուսանկարը։ Կարող ենք համարել, որ սկիզբը դրված է։
19 / 21
Մթնշաղում կրակը շատ նման է խարույկի, թվում է՝ ինչ-որ բան կճարճատի, և կլսվեն կիթառի հնչյունները։
20 / 21
Հովհաննես Խաչատրյանն օդապարիկով թռիչքից հետո։
21 / 21
Օդապարիկով թռիչքի մասնակիցների եզրափակիչ ինքնանկարը։