Արդյոք Հայաստանում խաղալիքները հոտ ունեն. ինչպե՞ս չթունավորել սեփական երեխաներին

Ինչպես է պետությունը սերտիֆիկացնում խաղալիքները: Հասարակական գործիչները ցանկանում են պարզել, որպեսզի մեր երեխաները թույն չշնչեն:
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik.

Եթե մեր երեխաներն ուրախանում են խաղալիքներից, դա հրաշալի է: Սակայն եթե նրանց գլուխը պտտվում է, ու դա ամենևին էլ ուրախությունից չէ, նշանակում է խաղալիքների մեջ քիմիան շատ է:

Եթե ընտրենք ելնելով անվտանգության նկատառումներից՝ ապա, իհարկե, նախապատվությունը պետք է տալ փայտե խաղալիքներին: Եթե դրանք նաև ներկած չեն, ապա քիմիա գրեթե չեն պարունակում, նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

ԳՁՕ–ն այլևս իր «դեմքը» չի կարող թաքցնեւ. ԵԱՏՄ նոր կանոնները

«Եթե խաղալիքները պլաստմասից են, և (կամ) գունազարդած ակրիլային ներկով, ապա պետք է անվտանգությանն ուշադրություն դարձնել: Պարտադիր չէ, որ այդ խաղալիքները վտանգավոր լինեն, սակայն պետք է մտածել որակի մասին: Ակրիլը կարող է անվտանգ լինեն, կարող է և չլինել», — նշում է Պիպոյանը:

Իսկ ինչպե՞ս է պետությունը սերտիֆիկացնում ապրանքը: 2018 թվականին կազմակերպությունը մտադիր է բարձրացնել այս հարցը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, որը պատասխանատու է ոչ պարենային ապրանքների որակի համար: Ներկային սերտիֆիկատներին հարյուր տոկոսով չի վստահում նույնիսկ բիզնեսը:

«Այդ պատճառով, եթե ձեռնարկությունը կասկածներ է ունենում, այն գերադասում է անձամբ ապրանքը հանձնել լաբորատոր փորձաքննության», — նշում է Պիպոյանը:

Հետևաբար, պետք է մտածել սերտիֆիկացման մեթոդաբանության և նրա նկատմամբ ունեցած վստահության աստիճանի մասին, ավելացրեց նա:

Ինչպես և մեկ տարի առաջ, խանութներում վաճառվող Ամանորի խաղալիքների 10-ից 9-ը չինական են: Կան նաև եվրոպական, ամերիկյան, և ռուսական խաղալիքներ, սակայն միջինում դրանք թանկ արժեն: Լինում է նաև տեղական ապրանք, սակայն արտասահմանյանին մրցակից չեն:

«Ստիպված ենք նշել` շուկայում որակը պատշաճ կերպով չի վերահսկվում», — նշել է «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Սերտիֆիկացման և վերահսկման հարցերը հասարակական գործիչները ցանկանում են բարձրացնել այս տարի: Ընդ որում՝ դա ոչ թե խաղալիք է, այլ լուրջ հայտարարություն: