Հայ ավտովարորդների երազանքը Վրաստանի իշխանությունները հօդս են ցնդեցրել

Վրաստանի իշխանությունն արգելել է փոխել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ղեկը: Երկրում տեսչական ստուգումներ են իրականացվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հայաստանի աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների վարորդներն այլևս չեն կարող իրենց ղեկը փոխել Վրաստանում, ինչպես ավելի վաղ հույս ունեին վարորդները:

Ավտոմեքենայի ղեկն աջից ձախ փոխելը հարևան Վրաստանում, կախված ավտոմեքենայից, մի քանի անգամ ավելի էժան էր, քան Հայաստանում: Վրաստանում այդ ծառայությունն սկսվում է 150 դոլարից: Հայաստանում նվազագույն արժեքը սկսում է 350 դոլարից և հասնում ընդհուպ մինչև 2000 դոլար:

Վրաստանում կարգելեն աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների գրանցումը

«Մեզ` վարորդներիս համար, վատ նորություն է: Մենք հույս ունեինք, որ եթե Հայաստանում աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների մասին օրենքի մեջ փոփոխություններ արվեն, Վրաստանում փոխենք ղեկը, քանի որ այնտեղ ավելի էժան է: Սակայն, փաստորեն, այդ սպասումները ձախողվեցին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը:

Հայաստանում աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրման և շահագործման արգելքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլի 1-ից, սակայն հակառակ ուժ չի ունենա: Տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ պնդում են, որ Հայաստանում երթևեկությունն աջակողմյան է և որ «հենց այդ պատճառով է առաջարկվում թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի մեկը ներմուծած աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը»:

Սակայն այդ արգելքը որևէ կերպ չի խանգարում խոշոր ավտոմոբիլային ընկերությունների գործունեությանը, որոնք աջ ղեկ ունեցող ավտոմեքենաներ են ներկրում Ճապոնիայից: Դրանով զբաղվում են Հայաստանում և Վրաստանում մասնաճյուղեր ունեցող մի քանի ճապոնական ընկերություններ:

Ղեկի դեմ պատերազմ Հայաստանում. ինչո՞ւ են աջ ղեկով ավտոմեքենաներն այդպես վախեցնում պաշտոնյաներին

«Յուրաքանչյուր ներկրած 100 աջ ղեկ ունեցող ավտոմեքենայի դիմաց փոխվում էր միայն հինգի ղեկը: Բոլոր նրանք, ովքեր փոխել են ղեկը, կամ կանայք են, կամ նրանք, ովքեր վարել չգիտեն: Եթե մարդը կարողանում է վարել, նրա համար միևնույն է՝ աջ, թե ձախ ղեկ ունեցող ավտոմեքենա է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ճապոնիային ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող վրացական ընկերություններից մեկի աշխատակիցը:

Նրա կարծիքով` հենց այդ պատճառով էլ Վրաստանում ղեկը փոխելու արգելքը նրանց վրա որևէ կերպ չանդրադարձավ:

Աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ղեկը փոխելու արգելքը տեսչական ստուգումների մեկնարկի շրջանակներում Վրաստանում ուժի մեջ մտավ հունվարի 1-ից: Այն ավտոմեքենաները, որոնց ղեկն արդեն փոխված էր, մյուս ավտոմեքենաների հետ հավասար տեխզննում կանցնեն, եթե նրանք հապատասխանում են նախատեսված չափանիշներին:

Միևնույն ժամանակ, աջ ղեկով ավտոմեքենաների համար այլևս ոչ մի լրացուցիչ պահանջ նախատեսված չէ, բացի լուսարձակների աշխատանքի կարգավորումից:

Տրանսպորտային միջոցների պարբերաբար տեխզննումը Վրաստանում պարտադիր է դառնում 2018 թվականի հունվարի 1-ից: