Մարտիրոսյանի ու նրա կնոջ հետաքրքիր կերպարները Ամանորի գիշերն ու հունվար 1-ի առավոտյան

Ժաննա Լևինան ցույց է տվել, թե ինչ հանդերձանքով են Գարիկ Մարտիրոսյանի հետ դիմավորել Ամանորի գիշերն ու հունվարի 1-ի առավոտը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի իր բաժանորդներին է ցույց տվել զվարճալի լուսանկար-կոլաժ:

«2017-ի վերջին երեկոն: 2018-ի առաջին առավոտը», — գրել է Լևինան լուսանկարի տակ:

 

Եթե Ամանորի գիշերը զույգը դիմավորել է առույգ և տոնական տեսքով, ապա հունվարի 1-ը` հոգնած, և ինչպես արդեն հասցրել են մեկնաբանություններում գրառում կատարել օգտատերերը, «գերմանական» հանդերձանքով:

Instagram-ի հետևորդներին դուր է եկել աստղային զույգի կերպարը: 20 ժամվա ընթացքում լուսանկարը ավելի քան 30 հազար «լայք» է հավաքել, բացի այդ զույգին շնորհավորում ու շնորհակալություն էին հայտնում դրական լիցքեր հաղորդելու համար: