Քնքուշ վերաբերմունք «խիստ» տղամարդկանց կողմից. ՌԴ ՊՆ-ն «շնիկների» տեսանյութ է հրապարակել

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը, ռուսաստանցիների Նոր տարին շնորհավորելով, ծառայող շնիկների տեսանյութ է հրապարակել:
Sputnik

Տեսանյութը կոչվում է «Հավատարիմ ընկերները»: Այն նկարահանվել է ԶՈՒ 170-րդ շների բուծման կենտրոնում:

Այնտեղ կարող եք տեսնել, թե ինչպես են պատրաստություն անցնում փոքրիկ և մեծ շները: