Ծառերի «սպանդ» Լոռիում. գյուղացիները սպասում են մարզպետի արձագանքին

Գյուլագարակ գյուղում ավելի քան 200 ծառ են կտրել։ Հաստաբուն ծառերից մնացել են կարմիրով դրոշմված կոճղերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի տարածքում 60-80 տարեկան ավելի քան 200 հաստաբուն ծառերի սպանդ են իրականացրել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վանդալիզմ իրականացնողներն իրենց սև գործն անելուց հետո կարմիր ներկով թվեր են գրել ծառերի կոճղերին:

Թե ով կամ ովքեր են բնության նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերողները, դեռ պարզ չէ։
Տեղի բնակիչները, որոնք չեն ցանկացել իրենց անունները նշել, դժգոհել են, որ մարզպետը մինչև հիմա չի արձագանքել վանդալիզմի այս դեպքին։