«Մերսեդեսն» ընկել է Աղստև գետը, վարորդը հոսպիտալացվել է

Վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 03։37-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի- Sputnik. Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան այս գիշեր դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում, իսկ վարորդը՝ գետի մյուս ափին։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Վթարի մասին ահազանգը Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 03։37-ին։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ նա հոսպիտալացվել է։