ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Շաբաթ օրը ժամը 09:00-ից մինչև կիրակի ժամը 09:00-ն (Մոսկվայի ժամանակով) Կուրսկի մարզի երկնքում խոցվել է 98 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը:
Տարածաշրջանի ղեկավարը մայիսի 9-ին հայտարարել էր, որ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ն 138 անգամ հրետանի է կիրառել Կուրսկի մարզի սահմանամերձ գոտու ուղղությամբ, իսկ մարզի երկնքում խոցվել է տարբեր տիպի 119 ուկրաինական ԱԹՍ:
«Ընդհանուր առմամբ, մայիսի 9-ի ժամը 09:00-ից մինչև մայիսի 10-ի ժամը 09:00-ն (Մոսկվայի ժամանակով) խոցվել է տարբեր տիպի 98 թշնամական ԱԹՍ, թշնամին 102 անգամ հրետանի է կիրառել տարհանված շրջանների ուղղությամբ, 18 անգամ անօդաչուները պայթուցիկ սարքերի միջոցով հարձակվել են մեր տարածքի վրա»,-գրել է Խինշտեյնը MAX հարթակի իր ալիքում:
Մարզպետը հստակեցրել է, որ զոհեր և տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգնությամբ, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։