Հուլիսից նոր ավիափոխադրող կմտնի հայկական շուկա

Այժմ ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում շուրջ 20 ուղղություններով, հիմնականում՝ եվրոպական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հուլիսից հայկական շուկա է մտնում նոր ավիափոխադրող։ Ռումինական «Dan Air» ավիաընկերությունը Բուխարեստ-Հայաստան ուղղությամբ և հակառակ երթուղով չվերթեր կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։ Լուրը հրապարակվել է ավիաընկերությունը ֆեյսբուքյան էջում։
Առաջին չվերթը նախատեսված է հուլիսի 4-ին։
Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերից «Wizz Air»-ը ևս իրականացնում է ամենշաբաթյա չվերթեր Բուխարեստից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ և կրկին շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին։
«Dan Air»-ը կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում 2023 թվականի հունիսից, մինչ այդ չարտերային թռիչքներ էր իրականացնում (նախկինում կոչվում էր «Just Us Air»)։ Տոմսերի արժեքները բյուջետայինին մոտ են։ Ավիաընկերությունն այժմ թռիչքներ է իրականացնում շուրջ 20 ուղղություններով, հիմնականում՝ եվրոպական։