ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամներն այսօր առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին, ապա ուղևորվել են Գյումրի և Թալին` քարոզարշավի։
Կուսակցության հիմնադիր, վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը ֆեյսուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է՝ համայնքապետները պետք է լինեն ապակուսակցական, որպեսզի ծառայեն ոչ թե նեղ քաղաքական, այլ երկրի շահերին։
Կուսակցության անդամները հանդիպումներ են ունեցել ոչ միայն Գյումրիում և Թալինում, այլև մոտակա բնակավայրերում։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։