«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։