ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Ռուսաստանը աջակցում է Ուկրաինայի հետ զինադադարը մինչև մայիսի 11-ը երկարաձգելու՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նա նշել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև զինադադարի երկարաձգման և ռազմագերիների փոխանակման նախաձեռնությունը Պուտինի և Թրամփի վերջին խոսակցության արդյունքն է:
«...Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ մեր հեռախոսային շփումների ընթացքում։ ԱՄՆ ներկայացուցիչներն իրենց հերթին կապի մեջ են եղել Կիևի հետ», - նշել է նա։
Ուշակովի խոսքով՝ կարևոր է, որ նախագահ Թրամփի զինադադարի և գերիների փոխանակման նախաձեռնությունը նվիրված է հենց Հաղթանակի 81-րդ տարեդարձին:
Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել մայիսի 8-ից 10-ը հատուկ ռազմական գործողության գոտում հրադադար հայտարարելու մասին։ Հրադադարի ընթացքում կդադարեն հարձակումները Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերի և ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտների, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում գտնվող զինված ուժերի վրա։