ՌԴ ՊՆ–ն Կիևի բնակիչներին և դիվանագետներին կրկին զգուշացրել է, որ նախապես լքեն քաղաքը

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հիշեցրել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարությունը խափանելու փորձերի դեպքում զանգվածային հրթիռային հարված կհասցնի Կիևի կենտրոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը Կիևի բնակիչներին և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին կրկին զգուշացրել է քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին:
«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին»,-ասված է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ Կիևի ռեժիմի կողմից Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարությունը խափանելու փորձերի դեպքում զանգվածային հրթիռային հարված կհասցնի Կիևի կենտրոնին:
Ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
ՌԴ ՊՆ-ն մայիսի 8-ին և 9-ին ուկրաինական կողմի հետ հրադադար է հայտարարել