Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մոսկվայի ուղղությամբ թռչող 55 ուկրաինական ԱԹՍ է խոցվել 1 օրում

Ռուսական բանակը հարվածել է դրոնների արձակման վայրերին և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործում է Ուկրաինայի ԶՈւ-ն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ի՝ Մոսկվայի ուղղությամբ թռչող և վնասազերծված անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվն ընթացիկ օրվա ընթացքում հասել է 55-ի (Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ):
Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մեկ օրում ՀՕՊ միջոցները խոցել են 570 անօդաչու, երեք կառավարվող ավիառումբ և HIMARS-ի չորս ռեակտիվ արկ:
Ռուսական բանակը հարվածել է դրոնների արձակման վայրերին և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործում էր Ուկրաինայի ԶՈւ-ն:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, գրոհում են ՌԴ տարբեր տարածաշրջանները, այդ թվում՝ Մոսկվան:
Ռուսաստանը Ուկրաինայում ռազմական գործողությունը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնամասշտաբ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: