Ի՞նչ փուլում է Կարապետյանի՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացը

Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր, որ բացարձակ մեծամասնության դեպքում իրենց կկարողանան փոխել Սահմանադրության համապատասխան հոդվածը և Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացը շարունակվում է։ Այսօր իր տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` այս մասին ասաց Կարապետյանը։
Նշենք, որ ապրիլի 15-ին Սամվել Կարապետյանը հայտարարեց Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց սկսելու մասին:
«Գործընթացը սկսվել է, հիմա շարունակվում է: Դա իրավաբանական տիրույթում գտնվող հարց է»,- ասաց Կարապետյանը:
Վստահեցրեց՝ երբ այս գործընթացում նորություն լինի, ապա անպայման կհանրայնացնեն դա։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ վարչապետի իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է, և եթե նրանց հաջողվի ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն կազմել, Սահմանադրության համապատասխան հոդվածի փոփոխություն կանեն, ինչը թույլ կտա Կարապետյանին վարչապետ դառնալ։