Ինչ նպատակով է առաջին անգամ Երևան այցելել Միջազգային քրեական դատարանի նախագահը

Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Տոմոկո Ականեն մայիսի 5-ին առաջին անգամ այցելել է Հայաստան, սակայն նրա այցի ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպումների մասին հայտնի է դարձել միայն այսօր:
Հանդիպմանը Ականեն և Վարդապետյանը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը և ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդումը ՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության գործում դատախազների կարողությունների զարգացման համատեքստում: Քննարկվեցին քրեական դատավարությունում ապացույցների հավաքագրման, տուժողների և վկաների պաշտպանության հարցեր:
ՀՀ արդարադատության նախարարի հետ հանդիպմանը ՄՔԴ ղեկավարը ողջունել է Երևանի պատրաստակամությունը՝ արագ և արդյունավետ կերպով ապահովելու Հռոմեական ստատուտի գործնական կիրառումը, կողմերը քննարկել են նաև դրանից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարցեր:
Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ, 2023 թվականի հոկտեմբերին երկիրը վավերացրել Է Հռոմի կանոնադրությունը ։