ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Չինաստանում պաշտպանության երկու նախկին նախարարներ Լի Շանֆուն և Վեյ Ֆենխեն դատապարտվել են պայմանական մահապատժի։ Այս մասին հայտնում է «Սինխուան»:
Նախկին նախարար Լի Շանֆուն մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու և տալու մեջ, իսկ Վեյ Ֆենհեն՝ կաշառք ստանալու մեջ: Նախկին նախարարները ցմահ զրկվել են քաղաքական իրավունքներից, իսկ նրանց ամբողջ գույքը կբռնագրավվի:
Լի Շանֆու
© AP Photo / Vincent Thian
Երկու տարի անց մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի:
Մահապատժի հետաձգումը Չինաստանում եզակի իրավական միջոց է: Ըստ էության դա անհապաղ մահապատժի այլընտրանքն է և դատապարտյալին յուրօրինակ «փորձաշրջան» է տրամադրում երկու տարի ժամկետով: Հետաձգման ժամկետի ավարտից հետո դատավճիռը փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, իսկ առանձնահատուկ ծառայությունների առկայության դեպքում պատիժը կարող է կրճատվել մինչև 25 տարվա ազատազրկում: