«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ներկայացրել է վարչապետի իր թեկնածուին

100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտնել է վարչապետի իր թեկնածուի անունը։ Ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ ընտրությունը կատարվել է ներքին քվեարկության արդյունքում։
«Մեր հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը։ Կարևոր հիշեցում. մեր թեկնածուն, ըստ կուսակցության ծրագրի, հաղթանակի դեպքում պարտավորվում է հաջորդող 10 տարիների ընթացքում չզբաղվել քաղաքականությամբ»,– ասված է հայտարարությունում։
Նշենք, որ ԿԸՀ ներկայացված ցուցակի համաձայն՝ Նինա Կարապետյանցը «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համարն է։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։