ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին նրա այսօրվա հայտարարության համար։
«Բնականաբար դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մի տոննա հալուցինացիա առաջացնող սնկեր կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի»,– ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասել էր, որ վարչապետն անցած տարի Չինաստանում սունկ է փորձել, որը հալյուցինացիաներ է առաջացնում, ու դրանից 1 տոննա բերել է Հայաստան և հիմա ամեն օր ուտում է։