ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ղրիմի Հանրապետության Ջանկոյի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ցավոք, Ջանկոյի վրա թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել են քաղաքացիական անձինք` 5 մարդ։ Ես իմ ամենաանկեղծ և խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին և ընկերներին։ Իշխանությունները կտրամադրեն անհրաժեշտ ողջ օգնությունն ու աջակցությունը», - գրել է Ակսյոնովը Telegram-ում։
Նա նշել է, որ դեպքի վայրում աշխատում են մասնագիտացված ծառայություններ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: