ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարձակվել են Չեբոքսարիի և Չեբոքսարիի շրջանի վրա։ Այս մասին հայտնել է Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը:
Չուվաշիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Չեբոքսարիում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ:
Նշվում է, որ մեկ բնակիչ միջին ծանրության վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Եվս երկու բնակիչ թեթև աստիճանի վնասվածքներ ունեն և ամբուլատոր բուժօգնություն են ստանում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։