Ռուսաստանի տարածաշրջանների օդում գիշերը խոցվել է մոտ 300 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Անօդաչուները խոցվել են Ռուսաստանի 19 տարածաշրջանների օդում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածաշրջանների և Ազովի ծովի վրա խոցել են ուկրաինական 289 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Անցած գիշերվա ընթացքում՝ սույն թվականի մայիսի 4-ի ժամը 20.00-ից մինչև մայիսի 5-ի ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 289 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրոնները խոցվել են Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Կալուգայի, Սմոլենսկի, Օրյոլի, Տվերի, Տուլայի, Ռյազանի, Պսկովի, Նովգորոդի, Լենինգրադի, Ռոստովի, Վոլգոգրադի մարզերի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի և Թաթարստանի հանրապետությունների, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ծովի վրա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։