ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Անմար կրակի մոտ, ապա գրառում արել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Մակրոնի գրառումը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում
© Photo
Նշենք, որ Մակրոնի պատվիրակության կազմում էր նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների գործունեության համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, որին մի քանի տարի առաջ արգելվել էր մուտք գործել Հայաստան` կառավարությանը քննադատելու համար։
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
© Photo : Social media of TIgran Avinyan
Արգելքը հետագայում վերացվեց Ֆրանսիայի ղեկավարի անձնական միջամտությունից հետո։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին անգամ Ծիծեռնակաբերդում եղել է 2018 թվականին: Այն ժամանակ նա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում գրել էր, որ Ֆրանսիայի անունից հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվել են «արևն աչքերի մեջ»։
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Երևանում է պետական այցով։ Նա մայիսի 4-ին մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին, մայիսի 5-ին՝ Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովին ու «Երևանյան երկխոսություն» համաժողովին։