«Պետք է հասկանալ, թե որոնք են միջամտությունները․ այն քայլերը, որոնք փորձում են մանիպուլացնել ժողովրդին ժողովրդավարական երկրում։ Ես ցուցաբերում եմ աջակցություն այն գործընկերոջը, որին վստահում եմ ավելի քան 8 տարի, անում եմ այն, ինչ արել եմ Մայա Սանդուին աջակցելով, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրություն։ Բայց դա նույնը չէ, ինչ այդ փոխազդեցությունները՝ տեղեկատվության մանիպուլյացիան ԶԼՄ-ների միջոցով, կեղծ տեղեկատվություն տարածելով և փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են։ Շատ երկրների ղեկավարներ աջակցել են Մոլդովային, այստեղ չի կարելի խոսել միջամտության մասին, սա բաց երեսով միջամտություն է, մինչդեռ կան այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը»,- ասաց Մակրոնը։