ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մինսկը բողոքի հայտագիր է ներկայացրել Երևանին, Բելառուսի արտգործնախարարություն է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ–ն։
«Նրան վճռական բողոք է ներկայացվել և համապատասխան նոտա հանձնվել՝ կապված վերջերս հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների հետ»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը։