ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Անապայում ձերբակալվել են միջազգային ահաբեկչական կազմակերպության բջջի 3 անդամներ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ-ից:
«Ռուսաստանի ԱԴԾ Կրասնոդարի երկրամասի վարչությունը բացահայտել և կանխել է Անապա քաղաքի տարածքում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպության գաղտնի բջջի հակաիրավական գործունեությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Անապայի տարածքում գործող գաղտնի բջջի հակաիրավական գործունեությունը բացահայտել և կանխել են Ռուսաստանի ԱԴԾ–ի Կրասնոդարի երկրամասի վարչության աշխատակիցները: