ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մայիսի 5-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հաղորդվում է Արտաքին կապերի եվրոպական ծառայության կայքում:
Նշվում է, որ Կալասը Բաքու կմեկնի Երևանից, որտեղ այսօր նա մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Մայիսի 5-ին նախատեսված է նրա մասնակցությունը Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին: Նույն օրը նա կթռչի Ադրբեջանի մայրաքաղաք:
Բաքվում եվրոպական դիվանագիտության ղեկավարը մտադիր է բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Նշենք, որ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ