ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ X-ի իր էջում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների վարչապետները։ Փաշինյանը հրապարակել է իր և Միացյալ Թագավորության վարչապետ Կիր Սթարմերի լուսանկարը։
«Այսօր ստորագրված համատեղ հռչակագրով մենք նոր և խոստումնալից էջ ենք բացում մեր հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և ամրապնդված համագործակցության վրա»,- լուսանկարին կից գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրեր էին ստորագրվել Բուլղարիայի և Խորվաթիայի հետ։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: