ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Հատուկ ռազմական գործողության խնդիրների իրականացումը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով, կդառնա 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայի Արհմիությունների տանը զոհվածների արդարության վերականգնման երաշխիք:
«Ռազմական հատուկ գործողության նպատակների և խնդիրների հաջող իրականացումը կդառնա Օդեսայի Արհմիությունների տանը հրեշավոր հանցագործության զոհերի համար արդարության երաշխիքը», - ասված է ողբերգության տարելիցիկապակցությամբ Զախարովայի մեկնաբանության մեջ:
2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո «հակամայդանի» ակտիվիստները, ի նշան բողոքի, վրանային ճամբար հիմնեցին Օդեսայի Կուլիկովոյի դաշտում: Մայիսի 2-ի ցերեկը Հունական հրապարակի շրջանում ծեծկռտուք սկսվեց մի կողմից «հակամայդանի» ակտիվիստների, մյուս կողմից՝ Խարկովի և Օդեսայի ֆուտբոլային «ուլտրաերկրպագուների» և «Եվրամայդանի» մասնակիցների միջև։ Վրանային ավանն ավերվեց, ինչից հետո պետական հեղաշրջման կողմնակիցներն ու ազգայնականները հրկիզեցին Արհմիությունների տունը, որտեղ պատսպարվել էին «հակամայդանի» ներկայացուցիչները: Այդ օրը ողբերգության զոհ դարձավ 48 մարդ, ավելի քան 250-ը տուժեցին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ուկրաինային մեղավոր է ճանաչել բռնությունը չկանխելու մեջ։ Դատարանը վճռել է, որ իշխանությունները չեն արել այն, ինչ իրենցից սպասվում էր բռնությունը կանխելու և դադարեցնելու նպատակով, ու ժամանակին միջոցներ չեն ապահովել կրակի մեջ հայտնված մարդկանց փրկելու համար: