ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ ուժերը անցած գիշերվա ընթացքում երկրի տարածքում խոցել են ուկրաինական 215 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մայիսի 1-ի ժամը 20.00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև մայիսի 2-ի ժամը 8.00-ը Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Մոսկվայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի տարածքներում ՀՕՊ-ի հերթապահմիջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 215 ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։