ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Վիրավոր արագիլ է հայտնաբերվել Երևանի Արին Բերդի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«Դեպքի մասին ահազանգը ստացվել է մայիսի 2-ին` ժամը 15։03-ին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՆԳՆ փրկարարներն արագիլին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, ապա հանձնել «Հրանտի Արկ» հիմնադրամին։