«Տենց հարցեր ենք լուծե՞լ»․ Պապոյանը՝ «Ջերմուկի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Գևորգ Պապոյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում Ռուսաստանում «Ջերմուկի» վաճառքի արգելափակման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը որևէ խնդիր չի տեսնում «Ջերմուկ Գրուպի» հետ կապված։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Նորմալ ա, տենց հարցեր ենք լուծե՞լ, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, բոլոր հարցերն էլ կլուծվեն։ Բացարձակ խնդիր չեմ տեսնում «Ջերմուկի» հետ կապված։ Որակի հետ կապված էլ որևէ հարց չկա»,- ասել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ «Честный знак» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 մլն շշի վաճառքը։ Որոշումն ընդունվել է ստուգման արդյունքներով. նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։