Մալաթիայի ջրատարում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրատարում տղամարդու մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Դեպքի մասին ահազանգն իրավապահ մարմինները ստացել են այսօր ժամը06։30-ի սահմաններում։ Հայտնել են, որ Միսակ Մեծարենց փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ովքեր էլ տղամարդու մարմինը դուրս են բերել ջրատարից»,- գրում է կայքը։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։
Իրավապահները նաև պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն։