Երևանի Հանրապետության հրապարակում զվարճալի մարդահասակ տիկնիկներ են, տարբեր ընկերությունների թեմատիկ դեկորացիաներով մեքենաներ. ՀՀ-ում առաջին անգամ Աշխատանքի օրը նշվել է ընկերությունների շքերթով։
Շքերթին ներկա էին նաև մոպեդներով հնդիկ առաքիչներ։
Ի պատիվ տոնի՝ Երևանի երկնքով անցել են ուղղաթիռներ՝ իրենց հետևից թողնելով հայկական եռագույնի հետքը։
Աշխատանքի օրվա տոնակատարությունը շարունակվում է համերգով, որի ժամանակ հնչում են հայտնի երգեր ու ստեղծագործություններ։
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է: