Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևի ԱԹՍ-ների գիշերային հարձակումը. հրդեհ է բռնկվել Տուապսեի ծովային տերմինալի տարածքում

Տուապսե
Հրդեհի մարման աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավված է 128 մարդ և 41 միավոր տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Տուապսեում գիշերը Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ների հարձակման պատճառով ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։
«Տուապսեում Կիևի ռեժիմի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ծովային տերմինալի տարածքում: Տուժածներ չկան, տեղում աշխատում են հատուկ և արտակարգ ծառայությունները»,-ասված է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում, ընդհանուր առմամբ, ներգրավվել է 128 մարդ և 41 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԻՆ-ից։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ապրիլի 28-ին ուկրաինական զինուժը հարվածել է արտահանվող նավթի պահեստարանին։ Նա ընդգծել էր, որ իր գործողություններով Կիևի ռեժիմը մեծացնում է ածխաջրածինների դեֆիցիտը համաշխարհային շուկաներում, որն առաջացել է Օրմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։