ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Խերսոնի և Զապորոժիեի մարզերի սահմանին (Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում) Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով բնակելի շենքի բակում երեք երեխա է վիրավորվել: Այս մասին հայտնել է Խերսոնի մարզային կառավարության փոխնախագահ Սերգեյ Չերևկոն։
10, 11 և 15 տարեկան երեխաներին տեղափոխել են Սիմֆերոպոլի հիվանդանոց։ Ղրիմի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկու երեխաների վիճակը ծանր է։
«Ցավոք, տուժածներից մեկի՝ 15-ամյա պատանու վիճակը շարունակում է ծանր մնալ։ Խերսոնի մարզի առողջապահության նախարար Ելենա Բորչանինովայի նախաձեռնությամբ կապ է հաստատվել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության հետ՝ երեխայի շտապ տեղափոխումը կազմակերպելու համար», - գրել է Չերևկոն Max-ի իր ալիքում։
Չերևկոյի խոսքով՝ տուժածների մայրը, որը հղի է չորրորդ երեխայով, գտնվում է ծանր հոգեհուզական վիճակում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։