ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը ինը ժամվա ընթացքում Ռուսաստանի մարզերի և Ազովի ծովի վրա ոչնչացրել են 100 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, հակաօդային պաշտպանության տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 100 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության և Ազովի ծովի վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։