ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն համաշխարհային շուկայում նավթի գների տատանումները կապել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քնի որակի հետ:
«Աշխարհում հիմա այնքան էլ լավ ժամանակներ չեն: Աշխարհը նավթի գների ճնշման տակ է, որոնք կախված են նրանից, թե ինչպես է քնում նախագահ Թրամփը: Եթե նա կուշտ քնել է, գներն իջնում են: Եթե չի քնել և հայտարարություններ է արել, ապա գներն ավտոմատ բարձրանում են»,-ասել է նա Բրատիսլավայում ելույթի ժամանակ:
Մարտին նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով: Ապրիլի 30-ին Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 126 դոլարը՝ հասնելով 2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ամենաբարձր մակարդակին։ Այս ռեկորդային աճը փորձագետները կապել են Թեհրանի դեմ ռազմական ծրագրերի մասին Թրամփի նոր հայտարարություններին սպասելու հետ: