Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուի պայթյունի հետևանքով կին է տուժել

Բժիշկները տուժածին տեղափոխել են Վալույսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Կազինկա գյուղի ճանապարհին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից կին է վիրավորվել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վալույսկի շրջանի Կազինկա գյուղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել։ FPV-անօդաչուն ընկել է ճանապարհին։ Հարձակման պահին մոտակայքում գտնվող կինը վիրավորվել է պայթած ականից, նա ոտքի բեկորային վնասվածք ունի», – գրել է Գլադկովը Telegram-ում։
Բժիշկները տուժածին տեղափոխել են Վալույսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։