ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանում ավտոմեքենային Ուկրաինայի ԶՈւ–ի հասցված հարվածից խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնում է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ուկրաինայի ԶՈւ–ի գրոհի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այսօր առավոտյան Ռիլսկի շրջանի Բոբրովո գյուղի մոտ թշնամու անօդաչուն հարձակվել է ընթացող մեքենայի վրա։ Ցավոք, վարորդը տեղում մահացել է։ Յուրի Նիկոլաևիչը 59 տարեկան էր», – հայտնել է Խինշտեյնը MAX-ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։