Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի ՀՕՊ–ը 7 ժամում 50 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել․ ՊՆ

Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Ռուսաստանի 5 տարածաշրջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները 7 ժամում 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Ռուսաստանի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 29-ին` Մոսկվայի ժամանակով 7:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրենբուրգի մարզերի և Պերմի երկրամասի տարածքներում 20 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։