ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ զինված պայքարը Թուրքիային արժեցել է 2 տրիլիոն դոլար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Նրա կարծիքով, անցյալ տարի սկսված ՔԱԿ-ի զինաթափման գործընթացը թույլ կտա արագացնել Թուրքիայի տնտեսական աճը:
Թուրքիայի իշխանությունները քրդերի զինաթափումից հետո մտադիր են քաղաքական, սոցիալ-տնտեսական և ենթակառուցվածքային քայլեր ձեռնարկել, առաջին հերթին երկրի հարավ-արևելյան շրջաններում:
Էրդողանն ընդգծել է, որ պայքարի ներկա փուլը հատուկ զգուշություն է պահանջում, և քաղաքական կուսակցությունների աջակցությամբ երկրին կհաջողվի անցնցում հաղթահարել այն: