ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Հաղթանակի տոնը նշելու ժամանակահատվածում զինադադար հայտարարելու պատրաստակամության մասին։
Զրույցի տևել է ավելի քան մեկուկես ժամ և կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, դրա մանրամասները ներկայացրել է պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ առաջնորդը սատարել է այս նախաձեռնությունը։
«Թրամփն ակտիվորեն սատարեց այս նախաձեռնությունը՝ նշելով, որ տոնը խորհրդանշում է մեր ընդհանուր հաղթանակը նացիզմի նկատմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմում»,-ասել է Ուշակովը։
Զրույցի ընթացքում Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մոտ ժամանակներս։
«Դոնալդ Թրամփը հավատում է, որ գործարքը, որը վերջ կդնի Ուկրաինայի հակամարտությանը, արդեն մոտ է»,-նշել է Ուշակովը։
Բացի այդ, կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, այդ թվում՝ հնարավոր փոխշահավետ նախագծերը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում։